Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ղա­րա­բա­ղյան խնդ­րի քա­ղա­քա­կան լու­ծու­մը պետք է գտն­վեր այս պա­տե­րազ­մից ա­ռաջ»

«Ղա­րա­բա­ղյան խնդ­րի քա­ղա­քա­կան լու­ծու­մը պետք է գտն­վեր այս պա­տե­րազ­մից ա­ռաջ»
21.12.2020 | 23:30

«Ոչ, ոչ, խնդ­րում եմ, ինձ մի լու­սան­կա­րեք՝ անվ­տան­գու­թյու­նից ել­նե­լով»,- զրույ­ցի սկզ­բում ա­սաց ի­տա­լա­ցի մեր գոր­ծըն­կե­րը։ Մենք ար­դեն ներ­կա­յաց­րել ենք ռուս փոր­ձա­գետ­նե­րի ու լրագ­րող­նե­րի տե­սա­կե­տը Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի և դա­վա­ճա­նա­կան կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տաթղ­թի շուրջ, այս ան­գամ մեզ հե­տաք­րք­րեց դի­տար­կել հար­ցը եվ­րո­պա­կան «տե­սախ­ցի­կից»։ Այդ նպա­տա­կով ոտ­քի վրա զրու­ցե­ցինք ի­տա­լա­կան «Ա­զատ մա­մուլ» պար­բե­րա­կա­նի լրագ­րող ՖԻ­ԼԻՊ ՌՈ­ՍԻԻ հետ։

-Դուք եր­կար ժա­մա­նակ ե­ղել եք Ղա­րա­բա­ղում և բազ­մա­թիվ ռե­պոր­տաժ­ներ եք ա­րել։ Այս պա­հին ու­զում եմ խո­սենք ոչ թե պա­տե­րազ­մի, այլ դրա քա­ղա­քա­կան մա­սի շուրջ։ Ըստ Ձեզ՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած կա­պի­տու­լյա­ցիոն հա­մա­ձայ­նա­գի­րը տրա­մա­բա­նա­կա՞ն էր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում։
-Երբ ստո­րագ­րե­ցին այդ հա­մա­ձայ­նա­գի­րը, ինք­նին հարց ա­ռա­ջա­ցավ՝ ե­թե պետք է հո­ղե­րը հանձ­նեին, ին­չու՞ ա­վե­լի շուտ չկն­քե­ցին այն, ին­չու՞ այս­քան զո­հեր ե­ղան և ին­չու՞ այն կնք­վեց հենց նո­յեմ­բե­րի 9-ին։ Կամ, ստո­րագ­րե­լով այդ պայ­մա­նա­գի­րը, ի՞նչ կամ ու՞մ փր­կե­ցին... Հայ ժո­ղո­վուր­դը Ղա­րա­բա­ղում ա­մուր կանգ­նած էր և պատ­րաստ էր մինչև վերջ քա­ջա­բար կռ­վե­լու։
-Ըստ Ձեզ՝ ին­չու՞ Ա­մե­րի­կան, Եվ­րո­պան ա­վե­լի թր­քա­մետ մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­ցին այս պա­տե­րազ­մում, ին­չո՞վ էր դա պայ­մա­նա­վոր­ված։
-Կար­ծում եմ՝ Ղա­րա­բա­ղյան խնդ­րի քա­ղա­քա­կան լու­ծու­մը պետք է գտն­վեր այս պա­տե­րազ­մից ա­ռաջ։ Ըստ ա­մե­նայ­նի, պետք է բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ո­րոշ հո­ղեր տր­վեին Ադր­բե­ջա­նին, և հնա­րա­վոր կլի­ներ խու­սա­փել այս պա­տե­րազ­մից, ա­պա­գան էլ ա­վե­լի խա­ղաղ կլի­ներ։
-Չպա­տաս­խա­նե­ցիք իմ հար­ցին։ Ման­րա­մաս­նեմ այն. երբ Եվ­րա­միու­թյու­նից պա­հան­ջե­ցին պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ, այդ հզոր կա­ռույցն ըն­դա­մե­նը պա­տաս­խա­նեց, որ հար­ցին կանդ­րա­դառ­նա դեկ­տեմ­բե­րին։ Ին­չու՞։
-Ներ­կա­յումս Եվ­րո­պան ին­քը լուրջ խն­դիր­ներ ու­նի՝ Covid-19, գաղ­թա­կան­ներ, տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ։ Այս բո­լոր լր­ջա­գույն խն­դիր­նե­րի մեջ ղա­րա­բա­ղյան պա­տե­րազմն ի­րենց հա­մար ա­ռաջ­նա­յին չէր։
-Իսկ Թուր­քիա­յի շա­հը Եվ­րո­պա­յի և Ա­մե­րի­կա­յի հա­մար ա­ռաջ­նա­յի՞ն էր։
-Ես քա­ղա­քա­կան գոր­ծիչ չեմ և չեմ կա­րող քա­ղա­քա­կան շեշ­տադ­րում­նե­րով կար­ծիք ներ­կա­յաց­նել։ Ես լրագ­րող եմ։
-Այդ դեպ­քում, որ­պես լրագ­րող, ի՞նչ տե­սաք Ղա­րա­բա­ղում, ինչ­պե՞ս էիք գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը, հատ­կա­պես, երբ նո­յեմ­բե­րի 9-ին կնք­վեց այդ խայ­տա­ռակ պայ­մա­նա­գի­րը։ Ի դեպ ես ներ­կա եմ ե­ղել, երբ Դուք նո­յեմ­բե­րի 10-ին ՀՀ ԱԺ-ի բա­կում հար­ցազ­րույց էիք վերց­նում «Ա­զատ Ար­ցախ» թեր­թի լրագ­րո­ղից, ով այդ պայ­մա­նա­գի­րը դա­վա­ճա­նա­կան գնա­հա­տեց։
-Շատ ցա­վա­լի է, որ մար­դիկ կորց­րին ի­րենց տնե­րը, սա­կայն մեծ հույս ու­նեմ, որ նրանք մի օր կվե­րա­դառ­նան։ Որ­պես լրագ­րող կա­րող եմ ա­սել, որ մեր ա­ռա­քե­լու­թյունն էր այս պա­տե­րազ­մի ողջ պատ­մու­թյու­նը հենց ռազ­մի դաշ­տից ներ­կա­յաց­նել աշ­խար­հին, և մենք հնա­րա­վոր ա­մեն բան ա­րե­ցինք։ Շատ կցան­կա­նա­յի, որ մեր կա­տա­րած գործն իր նպաս­տը բե­րի Հա­յաս­տա­նի և Ղա­րա­բա­ղի առն­չու­թյամբ ա­պա­գա­յում կա­յաց­վե­լիք ո­րո­շում­նե­րում։


Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 51388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ